Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կնոջ կազմվածքի և բնավորության մեջ կապ կա. 1in.am

Կնոջ կազմվածքի և բնավորության մեջ կապ կա. 1in.am

Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են կանանց լայն կոնքերի և սեքսուալ կյանքի ինտենսիվության միջև կապը, գրում է Lady.ru-ն:Փորձի մասնակիցներ են դարձել սեքսուալ փորձ ունեցող 18-26 տարեկան 148 երիտասարդ կանայք, որոնց կոնքերի լայնությունը մանրամասն չափել են:


36սմ լայնություն ունեցող կոնքը մասնագետները լայն են անվանել, իսկ մինչև 31սմ՝ նեղ:

 

Կանայք հարցաթերթ են լրացրել, որոնց միջոցով պարզվել է նրանց սեռական կյանքի սկիզբը, զուգընկերների քանակը և հարաբերությունների տևողությունը: Արդյունքում պարզվել է, որ լայն կոնքերով կանայք ավելի հաճախ են ունեցել միանգամյա կապեր և ավելի շատ զուգընկերներ: Հատկանշական է, որ կանայք, որոնց կոնքերը թեկուզ մի քանի սանտիմետրով ավելի նեղ են եղել, ավելի քիչ զուգընկերներ են ունեցել: Կոնքերի լայնության և կանանց սեռական կյանքի ակտիվության միջև կապը, մասնագետների կարծիքով, կարող է կապված լինել ծննդաբերության պրոցեսի հետ: Հավանաբար, լայն կոնքերով կանայք ավելի հեշտ են սեռական կապեր ունենում այն պատճառով, որ երեխաների ծնունդը նրանց համար ավելի հեշտ է, քան նեղ կոնքեր ունեցողներինը, ասվում է ուսումնասիրության մասին արված զեկույցում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. wictoria.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ